Վրաստանում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տուժել են երկրի սևծովյան ափերին մոլեգնող փոթորկի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն, Քոբուլեթիում մեկ մարդ զոհվել է, նա մեքենայում է եղել այն պահին, երբ ծառ է ընկել մեքենայի վրա: «ИнтерпрессНьюс» — ի տվյալներով՝ Բաթումում տուժել է երեք մարդ, որոնց թվում՝ մեկ անչափահաս:
Նշվում է, որ Բաթումիում, Չաքվիում և Քոբուլեթիում բազմաթիվ տների տանիքներ են քանդվել, կոտրվել են պատուհանները, փոթորիկը արմատախիլ է արել ծառերը։ Բաթումիում խաթարվել է Բաթումը և Մախինջաուրին միացնող կենտրոնական ճանապարհի երթևեկությունը, այդ հատվածում վնասվել են էլեկտրահաղորդման գծերի սյուները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







