Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Վրաստանում տուժածներ կան, ավելի քան 130 մարդ է ձերբակալվել

Վրաստանում տուժածներ կան, ավելի քան 130 մարդ է ձերբակալվել

Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները երկու օրում խորհրդարանի մոտ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալել են 133 մարդու: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մարտի 7-8-ը Վրաստանի խորհրդարանի տարածքում մարդիկ ձերբակալվել են տարբեր իրավախախտումների փաստերով: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարուցվել են քրեական գործեր մանր խուլիգանության, ոստիկանությանն անհնազանդություն հայտնելու, ոստիկանների վրա հարձակվելու հատկանիշների հիման վրա:

Վրաստանի ոստիկանությունը նաև հայտարարել է, որ այսօր գիշերը բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ոստիկանության 10 աշխատակից, կան տուժածներ նաև քաղաքացիական անձանց շրջանում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին սկսվել: Մարտի 7-ի երեկոյան ոստիկանությունը նաև ջրցան մեքենա և արցունքաբեր գազ էր կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի ակցիան ցրելու համար:

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը: Գաղափարի հեղինակներն են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։ Նախաձեռնությունը ընդդիմության և Արևմուտքի երկրների քննադատությունն է առաջացրել օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացություն մտցնելու պատճառով:

Այսօր հայտնի դարձավ, որ Թբիլիսիում իրավիճակը գիշերը թեժացել է: Վրաստանի ՆԳՆ ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էին կիրառել:

Հավելենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանից հետ են կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+