Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:05

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մինչև մեկ տարով հետաձգվել. ԶԼՄ

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մինչև մեկ տարով հետաձգվել. ԶԼՄ

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Այս մասին РБК-ի փոխանցմամբ՝ գրում է թուրքական Habertürk պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Այս մասին որոշումը կկայացնի թուրքական ղեկավարությունը, որն իր փաստարկները փոխանցել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (YSK), որը վերջնական որոշում կկայացնի այդ կապակցությամբ, գրում է պարբերականը։

Հանձնաժողովը հետագայում հայտարարություն կանի և կհայտարարի, որ երկրաշարժի հետևանքների պատճառով չորս նահանգներում ընտրություններ անցկացնել հնարավոր չէ: Եվս վեց մարզերում հնարավոր չի լինի քվեարկությունը մասամբ  կազմակերպել։ Առաջնորդվելով այդ փաստարկներով՝ գերատեսչությունը կառաջարկի հետաձգել ընտրությունները, նշում է թերթը։

Ըստ օրենքի՝ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները (նախագահական և խորհրդարանական) պետք է կայանան մինչև հունիսի 18-ը։ Սակայն հունվարի 22 — ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ դրանք կանցնեն մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին։

Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Դրան հաջորդել են ստորգետնյա մի քանի ցնցումներ։ Արդյունքում տուժել է 10 նահանգ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 36 137 մարդ, տուժել է ավելի քան 100 հազար մարդ։

Երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարարն է դարձել վերջին 100 տարվա ընթացքում։ Մոտ 211 հազար շենք ավերվել է, խիստ վնասվել կամ ճանաչվել վթարային։ Կանգուն տների մի մասը, ինչպես նշել է Էրդողանը, ենթակա են անհապաղ քանդման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+