Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:11

Ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհները բացվեն. Փաշինյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների մասին

Ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհները բացվեն. Փաշինյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների մասին

ԵԱՏՄ անդամ-երկրների ազգային օրենսդրություններում կան կետեր, որոնք հակասում են կազմակերպության իրավապայմանագրային բազայի տառին և ոգուն և մենք աշխատում ենք այդ ամենի հարթեցման ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատախսանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ դրանցից մեկը գազի միասնական շուկայի մասին է։ «Այդ ուղղությամբ պետք է խոստովանել, որ հսկայական աշխատանք է կատարվել, բայց կան նրբություններ, որոնք կարիք ունեն հասցեագրման և լուծման և մեր ընկալումն այն է, որ կա ըմբռնում, որ պետք է շարունակենք քննարկումները մինչև այդ հարցերի լուծումը».-նշեց նա։ Վարչապետն անդարադարձավ նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այո՛, ակնհայտ է, որ մենք, ըստ էության, ԵԱՏՄ-ի հետ մեկ կապող օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարն է՝ իր բոլոր հայտնի պրոբլեմներով, օբյեկտիվորեն անհաղթահարելի պրոբլեմներ, քանի որ ոչ մեկ չի կարող կառավարել ձնաբքերը, հեղեղումները և այլն։ Տեղյակ եք նաև, որ մեր վրաց գործընկերները նախաձեռնել են թունելի կառուցումը, որը խնդիրը մեծավմասամբ կլուծի։ Մենք նաև հասկանում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստանից Ադրբեջան երկաթուղային կապի բացումը մեծապես կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հետ։ Պետք է նշեմ, որ այն ինչ գրված է Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ ենք իրականացնել։ Տպավորություն կա, թե բոլորն ուզում են այդ ճանապահը բացել, մենք դիմադրում ենք, ընդհակառակը, ամենաշատը մենք ենք ուզում, որ ճանապարհները բացվեն և դիմադրում են մյուսները»,-հայտարարեց Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+