Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:41

Կարսում շարունակվում են 2023 թվականի ձմեռային զորավարժությունները

Կարսում շարունակվում են 2023 թվականի ձմեռային զորավարժությունները

Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ձմեռային զորավարժությունները, հայտնում է Անադոլու գործակալությունը։

Զորավարժություններին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հետ միասին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Գերմանիայից, Ադրբեջանից, Ղազախստանից և Մեծ Բրիտանիայից։

Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարության պատասխանատվության գոտում։ Զորավարժությունների կառավարումը վստահվել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 9-րդ կորպուսի հրամանատարությանը։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի ձմեռային զորավարժություններին մասնակցում է 1758 զինծառայող, ներգրավված է 651 միավոր 43 տեսակի տեխնիկա, օգտագործվում է 865 միավոր 23 տեսակի զինատեսակ։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանը վերջին օրերին զրոյից ցածր է, սակայն դա խոչընդոտ չէ զորավարժությունների մասնակիցների համար, ովքեր տարբեր գործողություններ ու մանևրներ են իրականացնում։

Ռազմաօդային ուժերի մայոր Ահմեդ Ադիյամանը 14-րդ մոտոհրաձգային բրիգադի շտաբում կայացած ճեպազրույցում լրագրողներին պատմել է զորավարժությունների ընթացքի մասին։ Լրագրողները տեղեկացվել են նաև Ադրբեջանի, Իտալիայի և Կոսովոյի զինծառայողների կողմից գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկայի մասին։

Գործողության հաջորդ փուլում մշակվել է ձնահյուսի մեջ հայտնված մարդկանց որոնելու և փրկելու սցենար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+