Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հունիսի 18-ին երկրում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնեու հնարավորությունը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է խորհրդարանում լրագրողներին։
«Այն ամենը, ինչ քննարկվում է հասարակության մեջ, այսպես թե այնպես հայտնվում է մեր օրակարգում։ Ջուրը տեղում չի կանգնում», — ասել է Էրդողանը՝ պատասխանելով համընդհանուր ընտրությունների տեղափոխման հավանականության մասին հարցին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հունվարի 2-ին լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների օրը կարող է փոխվել։ Նրա խոսքով՝ կուսակցությունը, որը գլխավորում է Էրդողանը, տարբեր տարբերակներ է դիտարկում։
Որպես ընտրությունների հնարավոր ժամկետ, դրանք տեղափոխվելու դեպքում նշվում է ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Իշխող «Ժողովրդական դաշինքը«, որի մեջ ԱԶԿ-ի հետ միասին մտնում է Ազգայնական շարժում կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ իր միասնական թեկնածուն կլինի Թուրքիայի գործող նախագահը: Ընդդիմությունը դեռ չի նշել իր թեկնածուին նախագահական ընտրություններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







