Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Ալիևը ոչնչով չի տարբերվում Հիտլերից. նա էլ էր հարձակման համար նույն արգումենտացիան օգտագործում. ԱԽ քարտուղար

Ալիևը ոչնչով չի տարբերվում Հիտլերից. նա էլ էր հարձակման համար նույն արգումենտացիան օգտագործում. ԱԽ քարտուղար

Հայաստանը չի մասնակցել ՌԴ-ում երեք երկրների ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, քանի որ Լաչինում ճգնաժամ է ստեղծվել և արտաքին քաղաքականության պատասխանատուները զբաղված են այդ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառանլով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Գրիգորյանն այն համեմատեց Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ելույթների հետ։ «Ալիևը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ նկրտումներ է ներկայացրել։ Պատմական նարատիվներով շարժվող այդպիսի բազմաթիվ լիդերներ են եղել։ Ես վստահ եմ, որ Հիտլերը նույն արգումենտացիայով է հարձակվել հարևան երկրների վրա՝ ասելով, որ պատմականորեն այդ հողերն իրենց են պատկանել և սկսել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ալիևի հայտարարությունները ամբողջովին նման են սրանց»,-նշեց ԱԽ քարտուղարրը։

Խոսելով Միութենական պետության ստեղծման մասին՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հայտարարության մասին, Գրիգորյանը նշել է, որ մենք պետք է պաշտպանենք մեր սուվերենությունը։ « ՀՀ հանդեպ ճնշումներ նաև Միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ: Միութենական պետությունն ամբողջովին ՀՀ սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում Միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը»,-նշել է նա։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ ԵՄ դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, գնացել են, բայց իրավիճակի գնահատման համար նոր տեխնիկական առաքելություն է ժամանել Հայաստան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+