Թուրքիայում նախատեսվում է սկսել ՀՕՊ կատարելագործված համակարգերի արտադրություն՝ երկրի հակաօդային պաշտպանության ամրապնդման ծրագրի շրջանակներում։ Այս մասին որոշումն ընդունվել է ռազմարդյունաբերական համալիրի գործկոմի նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, ТАСС-ի փոխանցմաբ՝ փոխանցում է TRT հեռուստաալիքը։
Մասնավորապես, նախատեսվում է սկսել Siper, Hisar, Sungur համակարգերի նոր տեսակների, ինչպես նաև հրթիռային սպառազինության և զինամթերքի արտադրությունը։ Ընդհանուր առմամբ պաշտպանական արդյունաբերության ոլորտում 25 նախագծերի վերաբերյալ որոշումներ են կայացվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Siper համակարգը, որը Թուրքիայում ստեղծվում է որպես ռուսական С-400-ի և ամերիկյան Patriot-ի այլընտրանք, Հանրապետության զինված ուժեր կմտնի 2023 թվականին: Թուրքիայի ծրագրերի համաձայն՝ մինչև 2026 թվականը Siper-ը պետք է կազմի ազգային ՀՕՊ-ի հիմքը։
Հաղորդվել է նաև միջին և փոքր հեռահարության Hisar զենիթահրթիռային համալիրների հաջող փորձարկումների մասին, որոնք կարող են ոչնչացնել ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և «օդ-երկիր» դասի հրթիռներ: Ցածր բարձրության օդային թիրախների խոցման համար նախատեսված է չորրորդ սերնդի Sungur շարժական զենիթահրթիռային համալիրը, որը, թուրքական իշխանությունների ծրագրերի համաձայն, պետք է փոխարինի իր բանակի սպառազինության մեջ գտնվող ամերիկյան Stinger համալիրներին:
Խորհրդակցությանը, ինչպես նշվում է, քննարկվել են նաև Թուրքիայում արտադրվող անօդաչու սարքերի կատարելագործման և Bayraktar Kizilelma անօդաչու գերձայնային կործանիչի գործարկման հարցերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







