Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

ՀԱՊԿ-ում հույս են հայտնել, որ լրամշակումից հետո կընդունվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ-ում հույս են հայտնել, որ լրամշակումից հետո կընդունվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի կարգավորել կազմակերպության անդամների միջև հակասությունները և թույլ չտալ ապակայունացում։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ այս տարի կազմակերպության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը կընդունվի լրամշակումից հետո:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներով նախապատրաստվել է այդ օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, որը քննարկվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։

«Ես կցանկանայի հույս ունենալ, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք երկու շատ կարևոր փոխլրացնող փաստաթղթերի ընդունմանը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու մասին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությանը», — հայտարարել է Զասը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+