Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:42

Ադրբեջանում անցկացվում են թուրք-արբեջանական լայնածավալ զորավարժություններ

Ադրբեջանում անցկացվում են թուրք-արբեջանական լայնածավալ զորավարժություններ

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժություններն անցկացվում են տարբեր տեսակի զորքերի անձնակազմի, մարտական ​​և հատուկ ինժեներա-սակրավոր տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ավիացիայի ներգրավմամբ և ընդգրկում են Բաքու քաղաքը և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ սցենարի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի, օդուժի, հատուկ նշանակության, ինժեներական, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հետ միասին կատարում են մարտական ​​պատրաստության տարբեր առաջադրանքներ։

«Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտերի անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական ​​գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, համախմբվածության կազմակերպման, անցումների համար գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցման, ինչպես նաև դեսանտային զորքերը կեղծ թշնամու խորքերում»,- ընդգծում է ՊՆ-ն։

Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական ​​համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+