Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:33

Թուրքական բանակն ավարտել է Սիրիայում ցամաքային գործողության նախապատրաստությունը. ԶԼՄ

Թուրքական բանակն ավարտել է Սիրիայում ցամաքային գործողության նախապատրաստությունը. ԶԼՄ

Թուրքական բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Սիրիային սահմանակից շրջաններում, ավարտել են մերձակա տարածքում ցամաքային գործողության նախապատրաստումը և սպասում են հրամանի՝ այն սկսելու համար։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը։

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» գրոհայինների դեմ Սիրիայի հյուսիսում գործողության անցկացման հարցը պլանավորվում է քննարկել երկուշաբթի երեկոյան Թուրքիայի նախարարների կաբինետի նիստում: Աղբյուրները չեն բացառում, որ գործողություն սկսելու որոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի կառավարության նիստում։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն է անցկացրել թուրքական բանակի հրամանատարական կազմի և սահմանամերձ շրջաններում զորամասերի հրամանատարների հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+