Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայումս չի գործում, սակայն խմբի մանդատը և  նպատակը պահպանվում են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Ֆիլիպ Ռիկերը՝ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ:

«Ես կարծում եմ, որ կոնսենսուսի հիման վրա մենք կարող ենք վերջ դնել այդ մանդատին, բայց նաև կարծում եմ, որ այդ մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Մինսկի խմբի համանախագահության գործընթացն ինքնին, փաստորեն, այլևս չի գործում, և մենք կողմերի հետ մասնակցում ենք խաղաղության հասնելու գործընթացին»,-հայտարարել է նա։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը պարզապես հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ: Ռիկերը նշել է, որ շատ սերտ կապեր է պահպանում ֆրանսիացի գործընկերոջ, ԵՄ-ի, այլ շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի հետ:

Ավելի վաղ՝ ապրիլին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին և Փարիզին մեղադրել էր այն բանում, որ նրանք Ուկրաինայում ռուսական գործողության ֆոնին դադարեցրել են Մոսկվայի հետ բոլոր շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռանախագահության շրջանակներում։

Դրանից հետո Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը շարունակել է իր աշխատանքը որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիկերին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական: Այդ պաշտոնում Ռիկերը կատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահի գործառույթները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+