Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:20

Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ. ՌԴ ԱԳՆ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը, ով Ռուսաստանի ներկայացուցիչն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակում, կշարունակի աշխատանքը որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով:

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստման մասին ԶԼՄ-ների հարցին։ Նա հայտարարել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում:

Զախարովայի խոսքով, մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ: Պահանջվում են «տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը»։

«Այս կապակցությամբ հատուկ հանձնարարություններով դեսպան Ի. Ա. Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր, այն է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Նրա ուշադրության կենտրոնում կլինի հիշյալ խաղաղ պայմանագրի պատրաստման թեմատիկան», — ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մոսկվան հույս ունի աջակցել Խովաևի ջանքերին Բաքվում և Երևանում դաշնակիցների և գործընկերների կողմից և բաց է այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը կոչված են հիմք ծառայել խաղաղ պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցություններ սկսելու համար:

Նա նշել է, որ այդ թեման ապրիլի 9-ին քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև մեկ օր առաջ Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում: «Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը», — ասվում է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+