Ստամբուլի զբոսաշրջային Ֆաթիհ թաղամասում պայթյուններից հետո բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել, կրակը պատել է մեքենաները և մոտակայքում գտնվող բանկոմատը, գրում են տեղական լրատվամիջոցները, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
Պայթյունների պատճառը դեռևս պարզ չէ։ Քաղաքի հիմնական պատմամշակութային տեսարժան վայրերի մեծ մասը կենտրոնացած է Ֆաթիհի տարածքում, մասնավորապես՝ Սուլթանահմիդ հրապարակում և մի շարք հայտնի մզկիթներում:
«Երբ փողոցով ընթացող մեքենայի վարորդը նկատել է, որ իր մեքենայից ծուխ է բարձրանում, կանգ է առել ճանապարհի եզրին և օգնություն խնդրել շրջապատից, կրակն ամբողջությամբ կլանել է մեքենան և տարածվել փողոցում կայանված չորս մեքենաների վրա։ Բոցերը վնասել են նաև մոտակայքում գտնվող շենքը և բանկոմատը, դեպքի վայր, զոհեր և վիրավորներ չկան»,- գրում է Yenicag-ը։
Արտակարգ իրավիճակի ազդանշանից հետո տարածք են մեկնել բազմաթիվ հրշեջ խմբեր, որոնք «հսկողության տակ են վերցրել կրակն ու մարել»։
«Ոստիկանության խմբերը նաև զննել են դեպքի վայրը։ Հրդեհի հետևանքով անօգտագործելի դարձած մեքենաները տարվել են քարշակի օգնությամբ»,- մանրամասնել է հրատարակությունը։