Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև քննարկումը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովը. Զախարովա

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև քննարկումը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովը. Զախարովա

Վաշինգտոնում Միրզոյանի և Բայրամովի միջև քննարկումը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով Սոչիի գագաթաժողովի արդյունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանն ու Բաքուն ընտրել են Արևմուտքի հովանու ներքո խաղաղ կարգավորումը։

«Ես ոչ մի տեղ չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններին հղումներից», — ասել է Զախարովան: Ինչ վերաբերում է կարգավորման գործում Ռուսաստանի դերին, ինչպես նշել է դիվանագետը, Սոչիում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին: «Այս ամենը կազմում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համալիր կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի հիմքը», — ընդգծել է Զախարովան:

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուս խաղաղապահների դեմ արշավը՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացած քարոզչական արշավին վատ է վերաբերվում, կարևոր չէ, թե ինչին է դա վերաբերում։ «Ինչ վերաբերում է խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատմանը, ապա երեք երկրների (Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան — խմբ.) ղեկավարները նշել են տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում ռուսական զորակազմի առանցքային ներդրումը: Ինչ վերաբերում է կեղտին, որը հայտնվում է դրա շուրջ, ցանկացած դրական և ստեղծարար նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում», — ընդգծել է նա։

Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանից՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հանրապետություն մուտք գործելու արգելքի հարցով։ «Ես այդ մասին նորություն չունեմ, մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ, այդ թվում՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գծով՝ իրավիճակը պարզաբանելու նպատակով», — ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հանդիպման ժամանակ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հնարավոր խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ և արձանագրել են, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծելու անհրաժեշտություն ունեն։ Կողմերը նաև հաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած պարտավորությունները, պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին ևս մեկ հանդիպում անցկացնել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+