Բիլյասուվարի մաքսակետն արդեն մեկ ժամ է ՝ դադարեցրել է գործունեությունը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report․az-ը։
Գործակալության եեղեկատվության համաձայն՝ իրանական կողմից անցակետով բաց են թողնում միայն Ադրբեջանի քաղաքացիներին, իսկ ադրբեջանական կողմից՝ Իրանի քաղաքացիներին:
Trend-ի փոխանցմամբ՝ «Աստարա» և «Բիլյասուվար» մաքսային անցակետերում անցկացվել են կանխարգելիչ միջոցառումներ և ախտահանում և անցակետերը չեն փակվել․ անցակետերն աշխատում են նախկին ռեժիմով և ազատ են մուտքի և ելքի համար։
Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն փակել է Իրանի հետ սահմանը․ դադարեցվել են օդային, ցամաքային և գնանցքներով հաղորդակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







