Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:31

Այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը. Փաշինյան

Այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է իր մասնակցությունը Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի  31-ին Սոչիում անցկացնել հանդիպում,  և, այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ Ադրբեջանի նախագահի պատասխանից։

Նա հայտնեց, որ որոշակի կուտակված հարցեր կան։ «…Սկսած ԼՂ-ում կայունության ապահովման գործընթացներից։ Այս տարվա մարտին ադրբեջանական ուժերը ներխուժել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և մեր համար հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը, և, ըստ էության, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ առումով», — նշեց վարչապետը։

Կառավարության ղեկավարի փոխանցմամբ անդրադարձ է կատարվելու «միջանցքների» մասին խոսակցություններին։ «Հայտարարություններ են հնչում, ընդ որում ոչ միայն ադրբեջանական կողմից, ՌԴ-ում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարութւոնների, ստորագրած փաստաթղթերի, և ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի, փոխվարչապետի արած հայտարարությունների», — նշեց նա։

Նա ևս մեկ դետալի էլ անդրադարձավ՝ կապված նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետ։ «Նախորդ տարվա հայտարարության մեջ գրված էր, որ կողմերը պայամանավորվել են միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության  մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ տեքստի վրա հիմնվելով ասում էինք, որ այդ մեխանիզմները պետք է ստեղծվեն, հետո խոսվի դելիմիտացիայի մասին»,-նշեց նա՝ հավելելով, րո անհասկանալի է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումից հետո տեղի ուենցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, ինչն անհասակալնալի է, քանի որ մինչ այդ որոշ գործընկերներ հավաստիացնում էին, որ այդ հանձնաժողովի ստեղծմամբ այդ խնդիրները կլուծվեն։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը:  2020 թ.-ի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը երկու անգամ են եռակողմ հանդիպում ունեցել և հայտարարություն ընդունել՝ 2021 թ.-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+