Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:34

Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի

Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ-ի «Հայաստանի և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացների» գնահատականների մասին հարցին։ 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ, «Արևմուտքի անտրամաբանական  մոտեցումը նկատելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ»: «Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդիրների հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումների մշակումն է, այլ ինքնաօպերացիան և Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղումը։ Մեր եռակողմ մշակումները յուրացվում և այլասերվում են։ Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի ցուցանակների ներքո արևմտյան էմիսարների մուտքը Հայաստան հաճախակիացել է։ Ընթանում են հապճեպ համախմբված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը բարդ պայմաններում ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 — ի պայմանավորվածությունների հիման վրա», — ասվում է հայտարարության մեջ։ 

Զախարովայի խոսքով՝ զուգահեռաբար «շրջանառվում են մերկապարանոց մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները»։ «Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ հենց մեր երկիրն է դադարեցրել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, խաղաղապահներ է ուղարկել, որոնք խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջան և առ այսօր վճռորոշ ներդրում է կատարում Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։ Իսկ արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը», — ասվում է հայտարարության մեջ։ 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան բոլոր մակարդակներում շարունակում է աշխատել գործընկերների հետ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման շահերից ելնելով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսության հաստատումը»: Միաժամանակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը, ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր հանդիպում անցկացնել Ռուսաստանում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը չի հերքել և չի հաստատել այն տեղեկությունը, որ Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+