Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվելու. Զախարովա

Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվելու. Զախարովա

Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողությամբ չեն պսակվելու։ Այս մասին ԶԼՄ-երին ուղղված պատասխանում նշել  է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվային «չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»: «Տեսնում ենք, թե դրսից ինչպիսի աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների և ժողովուրդների միջև դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտման մեջ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցումով գործող բազմաթիվ հիմնադրամներ, ՀԿ — ներ և ԶԼՄ-ներ կրկնակի ուժով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել», — հայտարարել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ «Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողությամբ չեն պսակվելու»՝ ընդգծելով, որ Մոսկվան տրամադրված է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ինչը թույլ կտա երկրներին «միասին հաղթահարել ներկա մարտահրավերները»:
«Մեզ մոտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գծերի շուրջ երկխոսություն է զարգանում։ Ապրանքաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտի, լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են հետագայում ևս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Գիտական, կրթական և մշակութային ոլորտներում պահպանվում են ճյուղավորված շփումներ։ Երևանին զգալի օգուտներ է բերում մասնակցությունը ԵԱՏՄ-ին», — հայտարարել է Զախարովան։

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ: 

Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+