Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:35

Ալիևը հայտարարել է 2027 թվականին Եվրոպա գազի արտահանումը 20 մլրդ խմ հասցնելու Բաքվի ծրագրերի մասին

Ալիևը հայտարարել է 2027 թվականին Եվրոպա գազի արտահանումը 20 մլրդ խմ հասցնելու Բաքվի ծրագրերի մասին

Ադրբեջանը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այս տարի մենք ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ 2027 թվականին մենք նախատեսում ենք Եվրոպա արտահանել գրեթե 20 մլրդ խորանարդ մետր բնական գազ», — Ալիևի խոսքը մեջբերում է ТАСС-ը։

Խոսելով համաշխարհային շուկաներ նավթամթերքների մատակարարումների ավելացման մասին՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը նախատեսում է ավելացնել Բաքու — Թբիլիսի — Ջեյհան և Բաքու — Սուպսա նավթատարների միջոցով մատակարարվող նավթի ծավալները: Ադրբեջանի ղեկավարը հույս ունի, որ այդ գործում կներգրավվի նաև նավթային տերմինալը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սուպսա գյուղում, գրում է գործակալությունը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է Վրաստանով 157 ԳՎտ էլեկտրաէներգիա մատակարարել միջազգային շուկաներ։ «Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման կանցնի Վրաստանով։ «…» Մենք հնարավորություն ունենք 157 ԳՎտ արտահանելու Կասպից ծովով», — ասել է նա։

Նախագահը նաև հավելել է, որ Ադրբեջանը ներուժ ունի վերականգնվող էներգիայի արտադրության առումով։ Ալիևի խոսքով՝ Բաքուն և Թբիլիսին ևս նախատեսում են սկսել էներգետիկայի ոլորտում մի շարք նոր համատեղ նախագծերի իրականացումը:

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսին Ադրբեջանն ու Եվրամիությունը էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+