Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Թյուրքական պետությունները քննարկում են միասնական այբուբենի ստեղծման հարցը

Թյուրքական պետությունները քննարկում են միասնական այբուբենի ստեղծման հարցը

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները քննարկում են միասնական այբուբենի ստեղծման հարցը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ստեղծվել է հանձնաժողով՝ ստեղծելու միասնական այբուբեն՝ «լեզվական միասնության գործընթացն արագացնելու նպատակով»։ Հանձնաժողովում յուրաքանչյուր երկրից կընդգրկվի երկուական ներկայացուցիչ, հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել Ղրղզստանում, նշել են նրանք։

Թյուրքական պետությունների կազմակերպությունը (մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ կամ Թյուրքական խորհուրդ) միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է թյուրքալեզու երկրների միջև քաղաքականության, տնտեսության, գիտության, կրթության, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար։

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Հունգարիան և Թուրքմենստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն: Համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ, Իսլամական համագործակցության կազմակերպություն, ԵԱՀԿ, Տնտեսական համագործակցության կազմակերպություն և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+