Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Մեղրիով անցնող կոմունիկացիաների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ Օվերչուկ

Մեղրիով անցնող կոմունիկացիաների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ Օվերչուկ

Հարավային Կովկասում այսօր ձևավորվում է «Հյուսիս – Հարավ» և «Արևելք – Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկ։  

ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ըստ նրա՝ դրա ստեղծման դեպքում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունը կսկսի լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ։

«Այս առումով էական դեր կխաղա Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի կամ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,-հայտարարել է նա։

«Այսօր Ադրբեջանն ու Իրանը ձեռնամուխ են եղել սահմանին կամուրջների կառուցմանը, որոնք կկապեն երկու երկրների մայրուղիները և թույլ կտան ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ամենակարճ և հարմարավետ երթևեկությունը։ Հայաստանի տարածքով Մեղրիով երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ընդ որում, Հայաստանը շրջանցող ճանապարհն արդեն կառուցվում է Իրանի տարածքով, Այսինքն՝ մինչև 2024 թվականը ճանապարհը կլինի, և այն կապահովի մուտքը դեպի Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ»,-ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Նշենք, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը իր տարածքում «միջանցք» տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ «Ոչ գրավոր, ոչ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Հայաստանը նման բան է խոստացել, ցանկալին իրականության տեղ են ընդունում»,-հայտարարել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+