Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

Բորելը կոչ է արել Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից

ԵՄ — ն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարի ռեժիմ մտցնի, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սաստկացման վերաբերյալ հարցին ի պատասխան: Այս մասին գրում է Rival Times-ը։

«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», — ասել է Բորելը՝ հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:

Բորելը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նվազեցնել լարվածությունը:

«Ես կցանկանայի, որ մենք կարողանանք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա։ Ցավոք, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, այն է՝ քաղաքական ազդեցությունը։ Մենք ունենք տարածաշրջանի հարցերով հատուկ դեսպանորդ, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպական անդամների հետ։ Մենք նաև հումանիտար օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք ի վիճակի ենք անել», — ասել է Բարձր ներկայացուցիչը։

«Ադրբեջանը գնդակոծել և օկուպացրել է հայկական տարածքի մի մասը, այն շրջանները, նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», — ասել է Բորելը:

«Տեղի ունեցողը շատ տխուր է, մոտ 300 զինվոր է զոհվել, նրանցից 207-ը հայեր են։ Կան որոշ օկուպացված տարածքներ, որոնք բացարձակապես անընդունելի են և անհարգալից են միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերը այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», — ասել է Բարձր ներկայացուցիչը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն։

Միևնույն ժամանակ նա հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագրի՝ հայտարարելով, որ «համաձայնագիրը չի աշխատում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»:

Բորելը հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի» է անվանել և հավելել, որ այն հետաքննություն է պահանջվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+