Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:53

Ադրբեջանն ասում է՝ մենք չենք ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմապահի հետ. վարչապետ

Ադրբեջանն ասում է՝ մենք չենք ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմապահի հետ. վարչապետ


Ճանապարհների ապաշրջափակման հարցը վաղուց լուծված կլիներ, եթե ադրբեջանական կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Ադրբեջանը փորձում է տողերի տակ տարածքային պահանջներ տեղադրել։ Օրինակ՝ միջանցքի խոսույթը՝ դա ի՞նչ խոսույթ է. ասում են «Արևմտյան Զանգեզուր»»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է անել իր ստանձնած պարտավորությունները։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, այսպես ասած, «Հայկական խաչմերուկի» ձևավորման համար։ «Սկզբունքային համաձայնությունն այն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Դա նշանակում է, որ սահմանին լինի սահմանային և մաքսային հսկողություն»,-նշեց նա։

Նա նշեց, որ վերոնշյալի վերաբերյալ Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի։ «Ադրբեջանն ասում է՝ մենք չենք ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմապահի և մաքսավորի հետ», — նշեց վարչապետը՝ հավելելով, որ հաշվի առնելով առկա թշնամանքը, հայկական կողմը ևս չի ցանկանում դա։

Փաշինյանը որպես լուծում առաջարկում է արտապատվիրակել այդ պարտականությունները։ «Այսինքն՝ այդ պարտականությունները կարող են դրվել ոչ թե պետական մաքսային ծառայության, այլ հատուկ մասնագիտացված կազմակերպությունների վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ սա պաշտոնական առաջարկ է։

Ըստ նրա՝ կարող են անձնագրային վերահսկողությունը ևս փոխել և անցակետերում անցաթղթերով իրականացրել շարժ։ «Պետք է նաև սահմանել այն ապրանքների ցանկը, որոնց տարանցումը կարգելվի», — հավելեց նա։

Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այս ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն է՝ «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանականով, ուրեմն՝ ադրբեջանական»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+