Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:22

Փելոսիի այցը ոչ մի հակաիրանական ուղերձ չէր պարունակում. Ռուբինյան

Փելոսիի այցը ոչ մի հակաիրանական ուղերձ չէր պարունակում. Ռուբինյան


ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Հանրային» հ/ը-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կայացած այցին և այն դրվագին, երբ վերջինս ելույթ էր ունեցել Գրիգոր Խանջյանի Ավարայրի ճակամարտը պատկերող կտավի ֆոնին։ Այս դրվագը ներքաղաքական դիսկուրսում «հակաիրանական» էր դիտարկվել։

Ընդգծելով, որ այդ դրվագն ամերիկյան դեսպանատան կազմակերպածն էր, Ռուբինյանը նշեց. «Ստեղծված իրավիճակում Իրանն այն միակ երկրներից է, որն աներրբայորեն պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումներն՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության տեսանկյունից»։

Ըստ Ռուբինյանի՝ ակնհայտ  է, որ հատկապես  վերջին շրջանում մեր և Իրանի շահերը համընկնում են։ «Այստեղ ակնհայտ է նաև, որ Փելոսիի այցի որևէ հատվածում, որևէ կոնտեքստ անգամ չկար ուղղված Իրանի դեմ։ Դա նախևառաջ մեր շահերից չի ելնում։ Մեր պատմությունը և համագործակցությունն Իրանի հետ ունի հազարամյա պատմություն»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։

Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին Փելոսին այցելել էր Հայաստան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր. «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ»։

Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Կառավարություն, ՊՆ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+