Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունենել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Հեռախոսազրույցից հետո Չավուշօղլուն Թվիթերի իր էջում գրառում է արել։
«Հայաստանը պետք է դադարեցնի իր «սադրանքները» և կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա»,- գրել է Չավուշողլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







