Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:15

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի կառուցումը

Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի կառուցումը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել է, որ ուրբաթ օրը Բաքվում բանակցություններ է վարել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի հետ:

«Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային — տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ», — գրել է Նաբիևը Facebook-ի իր էջում:

Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан» — ը, Նաբիևն ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև սահմանամերձ շրջաններում նոր ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: «Խոսեցինք Իրանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը միացնող ավտոմոբիլային կամրջի շինարարության, ինչպես նաև երկու երկրների միջև Աստարաչայի միջով ավտոմոբիլային կամրջի կառուցման մասին», — հավելել է Նաբիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքուն և Թեհրանը 2022թ. մարտին հուշագիր են ստորագրել Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին:

Նախագծի նպատակն է ինքնավար հանրապետության հետ նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել Արազ գետի վրայով անցնող չորս կամուրջ, այդ թվում՝ երկու ավտոմոբիլային (հետիոտնային անցումով) և երկու երկաթուղային, ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+