Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:02

Հունաստանի վարչապետը կոշտ է արձագանքել «գորշ գայլերի» առաջնորդին

Հունաստանի վարչապետը կոշտ է արձագանքել «գորշ գայլերի» առաջնորդին

Թուրքիայում գործող ազգայնամոլական «Գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Լուսանկարում Յիղիթ Յըլդըրըմը «Գորշ գայլերի» առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ է, իսկ նրանց ձեռքում քարտեզ է՝ «Մեր ազգային ուխտը՝ ծովերում» վերտառությամբ։ Քարտեզում հունական մի շարք կղզիներ ներկված են կարմիր գույնով այնպես, ինչպես ներկված է Թուրքիայի տարածքը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խիստ բացասական է արձագանքել այդ քարտեզին։

«Լավ նայե՛ք այս քարտեզին։ Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Քիոսը, Սամոսը՝ բոլորը կլանված են Թուրքիայի կողմից։ Սա ծայրահեղականների տենդային պատրա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը։ Մեկ այլ սադրա՞նք է, թե՞ իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը իր կոալիցիոն կրտսեր գործընկերոջ վերջին խեղկատակությունների վերաբերյալ»,- գրել է Միցոտակիսը՝ Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակելով այդ լուսանկարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+