Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:46

ՌԴ-ում երեք խնդիր են տեսնում Ռուսաստան-Իրան-Հայաստան համագործակցության զարգացման համար

ՌԴ-ում երեք խնդիր են տեսնում Ռուսաստան-Իրան-Հայաստան համագործակցության զարգացման համար

Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի բիզնեսի փոխգործակցության խթանմանն ու պարզեցմանն ուղղված ոչ մի գործողություն արդյունք չի տա, քանի դեռ երեք խնդիր չի լուծվել։ Այս մասին Եկատերինբուրգի INNOPROM ցուցահանդեսում «Ռուսաստան-Հայաստան-Իրան. առևտրատնտեսական համագործակցության նոր հնարավորություններ» նիստի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։

«Ռուսական արտահանման կենտրոնը օգտագործում է բոլոր հասանելի գործիքները՝ օգնելու հայրենական արտադրողներին արդյունավետ փոխգործակցությանն հաստատել տեղական պոտենցիալ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես Ռուսաստան ներմուծմանը աջակցելու մաս: Սակայն, որպեսզի Իրանի և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խթանող նախաձեռնություններն իմաստ ունենան, երեք խնդիր պետք է լուծվի»,- իր ելույթում ասաց Ենոքյանը։

Նախ՝ Իրանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ է լուծել ներմուծման մաքսատուրքերի նվազեցման խնդիրը, որոնք այս պահին զգալիորեն բարդացնում են ռուսական ընկերությունների մուտքը իրանական շուկա։

Երկրորդ խնդիրը տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումն է։

Երրորդ՝ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքների արդյունավետ փոխգործակցությունն անհնար է առանց պետությունների միջև վճարային համակարգի կառուցման, որը թույլ կտա արագ կարգավորումներ կատարել, եզրափակեց Վիգեն Ենոքյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+