Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ Բաթում մատակարարվող ռուսական նավթը, որը գրանցված է պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունում, մուտք գործի երկիր։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է TACC-ը։
«Այո, իսկապես, այսօր Բաթումի նավահանգստում կա նավ՝ նավթի բեռով, որը գրանցված է պատժամիջոցների տակ ընկած ընկերությունում։ Դա փաստ է։ Մենք արդեն ուսումնասիրել ենք փաստաթղթերը»,- ասել է նա։
Նախօրեին թուրքական դրոշով լցանավը, որը տեղափոխում էր մոտ 30 հազար տոննա նավթ, որը պատկանում էր ռուսական ընկերությանը, ժամանել էր Բաթում, հաղորդում է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







