Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:30

Բեգլարյանի հարցազրույցի պատճառով Ադրբեջանում արգելափակել են «РИА новости» կայքը

Բեգլարյանի հարցազրույցի պատճառով Ադրբեջանում արգելափակել են «РИА новости» կայքը

Ռուսական «РИА новости» լրատվական գործակալության կայքն անհասանելի է դարձել Ադրբեջանի տարածքում, հաղորդում է գործակալությունը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` «РИА новости» — ի հասանելիությունն արգելափակվել է Ադրբեջանի տարածքում:

Գործակալությունը կայքի արգելափակման պատճառների հարցով դիմել է երկրի ԱԳՆ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «շրջանառության մեջ դնելու» մեջ` ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ գործակալության թղթակցի զրույցի հրապարակման պատճառով:

«Ռուսաստանի պետական տեղեկատվական գործակալության կողմից զրպարտչական բնույթի տեղեկատվության տարածումը, որը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և քարոզում է անջատողական միտումներ, չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, այդպիսով, լուրջ ափսոսանք է առաջացնում», — գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևին:

Նա նաև կարծիք է հայտնել, որ դա, իբր, հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և 2022 թվականի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:

Գործակալությունը նշում է, որ «РИА новости» -ի կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության ոչ մի ապացույց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը չի բերել: ««РИА новости» -ի նյութերում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի արտահայտություններով նյութերն ուղեկցվել են Ադրբեջանի դիրքորոշման մանրամասն շարադրմամբ», — գրում է գործակալությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+