Թուրքիան կարող է դառնալ ռուսական գազի տարանցման կետ եվրոպական շուկաներ մատակարարելու համար։ Ինչպես հայտնում է Ria․ru-ն՝ այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալպարսլան Բայրաքթարը՝ Բաքվի էներգետիկ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Էներգետիկ համաժողովն այս օրերին ընթանում է Բաքվում։ Միջոցառումը նվիրված է գլոբալ էներգետիկ հեռանկարներին։ Այս տարի Բաքվի էներգետիկ ֆորումին մասնակցում են ավելի քան 400 պատվիրակներ աշխարհի 20 երկրից:
«Թուրքիան ցանկանում է օգտագործել ամբողջ ենթակառուցվածքը ներքին արդյունահանման համար՝ ներքին սպառման և արտաքին շուկաներ գազի տեղափոխման համատեքստում, այդ թվում՝ եվրոպական, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի խողովակաշարերով գոյություն ունեցող մատակարարների համար»,- ասել է Բայրաքթարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







