Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:26

Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Անշուշտ, կարևոր է նման դրական քայլեր անելը և դաշինքի ոգով գործելը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի դրական օրակարգ կարող է ձևավորվել, եթե Միացյալ Թագավորությունը գործի այս ոգով»,- շեշտել է Դեմիրը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել էր զենքի արտահանումը Թուրքիա 2019 թվականին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռազմական օպերացիա էր սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ, որոնք հարում են «Քրդստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG)։

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցություն են սկսել ազգային 5-րդ սերնդի TF-X MMU կործանիչի ծրագրում, որը նմանություններ կունենա ամերիկյան «Lockheed Martin» ընկերության նախագծած F-35 Lightning II բամզաֆունկցիոնալ կործանիչ-ռմբարկուի հետ։

Բրիտանական կողմը, ի դեմս պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, հետաքրքրվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի առուվաճառքով։

Ըստ աղբյուրի՝ թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում մեծացել է, քանի որ դրանք բավականաչափ աջակցություն ցուցաբերեցին ուկրաինական բանակին ռուսական զինուժի դեմ կռվելիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+