Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Բաքուն, իբր, ներկրվող գազի դիմաց Ռուսաստանի հետ հաշվանցումներ է իրականացնելու ռուբլով:
«ԶԼՄ-ներում երկուշաբթի տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով կվճարի Ռուսաստանից ներկրվող գազի գինը: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են ընկերության հաղորդագրությունը:
Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները
Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...





































