Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:05

ՌԴ — ն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշան չի ստացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը վերսկսելու մասին. Զախարովա

ՌԴ — ն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշան չի ստացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը վերսկսելու մասին. Զախարովա

Ռուսական կողմը ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ազդանշաններ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի գործունեությունը վերսկսելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին։

«Մենք նրանց չենք էլ սպասում», — հայտարարել է Զախարովան։ Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունը նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը փաստորեն կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ փոխգործակցությունից:

«Նման զուգադիպություններ պատահական չեն լինում։ Ինչպես և Բրյուսելի՝ բարձր մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանավորվածությունների առարկան (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիա և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում) յուրացնելու անհաշտ փորձերը և անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը (հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի պատրաստում)», — ասված է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետևողական իրականացման ռուսական կողմի անվերապահ հավատարմությունը: «Միաժամանակ հաստատակամ ենք ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղդպայմանագրի կնքմանը, որոնց հետ մեզ պատմականորեն կապում են բարեկամության, Դաշնակցության և գործընկերության կապերը», — ասվում է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+