Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները:
Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Նշվել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնում, որ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարներին հանձնարարել սկսել խաղաղ պայմանագրի նախապատրաստումը և մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







