Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:47

Թուրքիայի քաղաքացիների 56.5 տոկոսն առաջիկա ընտրություններում ձայն չի տա Էրդողանին․ հարցում

Թուրքիայի քաղաքացիների 56.5 տոկոսն առաջիկա ընտրություններում ձայն չի տա Էրդողանին․ հարցում

«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դերյա Քյոմյուրջյուն թուրքական ընդդիմադիր «Halk TV»-ի եթերում հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 56․5 տոկոսը տվել է «երբեք ձայն չեմ տա», 31․3 տոկոսը՝ «միանշանակ ձայն չեմ տա», 10․5 տոկոսը՝ «դեռ չեմ կողմնորոշվել», իսկ 1․7 տոկոսը՝ «ձայն չեմ տա» պատասխանները։

Ըստ հետազոտության արդյունքների՝ այս կիրակի նախագահական ընտրությունների անցկացման դեպքում թուրքական քաղաքական կուսակցությունները կգրանցեն հետևյալ արդյունքները․

իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)՝ 25.4 տոկոս,

ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)՝ 23 տոկոս,

քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)՝ 8.2 տոկոս,

ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)՝ 5․7 տոկոս,

ազգայնական «Լավ» կուսակցություն՝ 11․1 տոկոս։

Հարցին՝ «եթե նախագահական ընտրությունների 2-րդ տուրում պայքարը շարունակվի Էրդողանի և ընդդիմության թեկնածուի միջև ո՞ւմ ձայն կտաք», մասնակիցների 51.3 տոկոսը նշել է՝ ընդդիմադիր թեկնածուին, իսկ 32.8 տոկոսը՝ Էրդողանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+