Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին, ըստ Sputnik Գրուզիայի, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նախօրեին ԵՄ արտահերթ գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների նոր փաթեթի մասին։
«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը, հաշվի առնելով մեր ազգային շահերը և հաշվի առնելով մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, որովհետև, կրկնում եմ, դա միայն ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելիս առաջնորդվելու է «բացառապես երկրի շահերով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







