Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ գործող վարչակազմը հայամետ դիրքորոշում ունի:
«Պատերազմի ժամանակ Ֆրանսիան միանշանակ հայանպաստ դիրք է գրավել, թեպետ, որպես միջնորդ, պետք է չեզոք լիներ։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը, որպես միջնորդ է, ևս պետք է չեզոքություն պահպաներ, բայց բացահայտ հայամետ դիրքորոշում որդեգրեց»,- Ալիևին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նման եզրակացությունների համար հիմք կարող է ծառայել Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին Հայաստանին ուղարկված հրավերը, մինչդեռ Բաքուն գագաթնաժողովին չի մասնակցել: Ալիևը նաև նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին Վաշինգտոն հրավիրելու մասին՝ միանշանակ շեշտելով, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման հրավեր չի ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







