Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը և տնտեսական հարաբերությունների զարգացումը կծառայի բոլոր կողմերի շահերին և կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է Tansim գործակալությունը։
Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռաիսին ընդգծել է երկու հարևանների միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը:
«Թեհրանի և Երևանի միջև համագործակցության և տնտեսական փոխանակումների ընդլայնումը կհամապատասխաներ բոլոր կողմերի շահերին և որոշակիորեն կնպաստեր անվտանգությանը», — ասել է Իրանի նախագահը:
«Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը կայանում է նրանում, որ աջակցենք երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև մյուս խնդիրները ևս կկարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և օրենքների շրջանակներում, և որ մենք ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,-նշել է Իրանի նախագահը:
Իր հերթին, Փաշինյանն Իրանի նախագահին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ բանակցությունների ընթացքի մասին:
Նա նաև ընդգծել է Իրանի հետ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականության մասին։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև առավել սերտ համագործակցությունն կօգնի կարևոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայունացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







