Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:16

Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է․ ընդդիմադիր պատգամավոր

Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է․ ընդդիմադիր պատգամավոր

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները թվիթերյան գրառման շրջանակներում անդրադարձել է թեմային ու հռետորական հարց հնչեցրել, թե արդյոք Էրդողանը դա գիտակցաբար է անում:

Շեները մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է: Գնաճը մեծանում է: Կյանքն անտանելիորեն ավելի է թանկանում: Գիտակցաբա՞ր է անում: Գուցե… Բայց երբ տեսնում ենք, որ կառավարության ելույթներից հետո աշխարհը զնդանի է վերածվում, ապա մենք՝ որպես ժողովուրդ, պետք է մեր գլուխն առնենք ձեռքերի մեջ ու փրկության որոշում կայացնենք»:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից վարվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության հետևանքով Թուրքիայում վերջին շրջանում պարբերաբար արժեզրկվում է ազգային արժույթը, ինչը հանգեցնում է կտրուկ գնաճի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար: Նախագահ Էրդողանի այս թեմայով վերջին մի քանի ելույթներին շուկան բացասական է արձագանքել, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել լիրայի արժեզրկման ևս մի քանի դրսևորումներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+