ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպում անցկացնել Բրյուսելում: Այս մասին ասված է Եվրախորհրդի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնելու առաջարկն արել է Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը՝ նոյեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար։ Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով հաստատել ուղիղ կապ, որը կծառայի միջադեպերի կանխման մեխանիզմին», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







