Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:32

ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղղակի հարված է հասցնում Բաքվի բռնապետին. իրանագետ

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ շատ դիվանագիտորեն ձևակերպված առնվազն երկու կետ կա, որով ուղղակի հարված է հասցվում Բաքվի բռնապետի հեղինակությանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Առաջինը՝ «կո՛ւժ, քեզ եմ ասում, կուլա՛, դու լսիր» սկզբունքով, վերաբերում է նրան, որ Արցախի Հանրապետությունը (բնօրինակում՝ ԼՂ) չի կարող կտրվել Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին։

Երկրորդն այն մասին է, որ ԶԼՄ-ների կողմից ուռճացվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցք, ըստ էության, գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն հակասում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային զարկերակով շահագրգիռ ռուսական դիրքորոշումներին։

Ուշագրավ է, որ երկու նշված կետերով էլ պաշտոնական Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին, որովհետև Արցախի՝ Ադրբեջանի իբր մաս լինելու և տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսել են ոչ թե ԶԼՄ-ները կամ այլ աղբյուրներ, այլ հայտարարել է հենց անձամբ Իլհամ Ալիևը, այն էլ՝ ոչ մեկ անգամ։

Հիմա՝ վտիտ ձեռքերով իբր «երկաթյա բռունցք» ցույց տվող Բաքվի բռնապետը պետք է կա՛մ հերքի ՌԴ պաշտոնական հայտարարությունը, կա՛մ փորձի երկարած լեզուն «երկաթյա բռունցքի» հետ միասին տեղավորել իր իսկ մարմնի մեջքից ներքև գտնվող հատվածում»,-նշում է իրանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+