Իրանն իր անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի «ջախջախիչք» պատասխան կտա։ Iran.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
«Այն երկրները, որոնք կարծում էին, որ իրենց անվտանգությունը կարող է երաշխավորված լինել սիոնիստական ռեժիմի կողմից, լուրջ սխալ են գործում»,- հավելել է նա:
Նշենք, որ Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը վերջին շրջանում նման հայտարարություններ է անում Թեհրանի և Բաքվի միջեւ սրված հարաբերությունների ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







