Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրանական կողմը ներգրավված է Կովկասի տարածքով թմրավաճառության կազմակերպմանը: Այս մասին հայտնում Է ТАСС-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ հաղորդագրությունը:
«ԱԳՆ ներկայացուցիչը վճռականորեն մերժել Է ԱՊՀ երկրների նիստում Իրանի վերաբերյալ Ալիևի նոր հայտարարությունները», — մեջբերում է գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «նման մեղադրանքները ծառայում են միայն Իսրայելի շահերին, որոնք ուղղված են Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վատթարացմանը»:
«Ցավոք, չնայած բոլոր հնարավոր շփումների ընթացքում Բաքվի կողմից դրական անձնական ուղերձներին, Ադրբեջանը մտադիր է հետագայում ևս անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ — ների համար, որոնց (իրանական կողմը) համապատասխան պատասխան կտա», — ասել է Խաթիբզադեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







