Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։
1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ դիմումներ են ներկայացրել թուրքական բանակին՝ կամավոր անդամագրվելու համար: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ հղում տալով Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըին։
Հասանլըի խոսքով՝ Ադրբեջանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Ադրբեջանի ողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։
Հասանլըն հույս է հայտնել, որ հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Քրդական ուժերն արդեն երկրորդ խոշոր հարված են հասցրել թուրքական զորքերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







