Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Բաքուն կոշտ է արձագանքում ընդդիմության ծրագրած հանրահավաքին

Բաքվի մետրոպոլիտենը շաբաթ օրը ժամանակավորապես դադարեցրել է մետրոյի երեք կայարանների աշխատանքը՝ կապված ընդդիմադիր ուժերի՝ հոկտեմբերի 19-ին Բաքվի կենտրոնում չարտոնագրված հանրահավաք անցկացնելու ծրագրերի հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

Աղբյուրը հայտնում է, որ դիմում է ուղարկվել համապատասխան իրավապահ մարմիններ՝ մետրոպոլիտենի պահպանվող գոտիներում անօրինական ակցիաների կոչ անող անձանց, ինչպես նաև նման անօրինական ակցիաների կազմակերպիչների նկատմամբ օրենքով նախատեսված խիստ միջոցներ ձեռնարկելու առնչությամբ։

Գործակալությունը նշում է, որ ժամը 12:00-ից մինչև 16:00-ը փակ են լինելու մետրոյի «Մայիսի 28» կայարան տանող բոլոր պողոտաներն ու փողոցները, նաև Ազադլիգ պողոտան և հարակից փողոցները:

Ըստ Turan գործակալության տվյալների՝ ձերբակալվել է նաև «Ազադլիգ» թերթի աշխատակից Թեզեհան Միրալամլին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է նաև ընդդիմության առաջնորդ Ալի Քերեմլին։

Աղբյուրը հայտնում է նաև, որ քաղաքի կենտրոնում ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս 5-10 հոգով մարդկային կուտակումներ:

Հաղորդվում է նաև Բաքվի մի շարք շրջաններում համացանցի և բջջային կապի խափանումների մասին:

Ավելի վաղ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարությունը հայտնել էր այսօրվա հանրահավաքի նախօրեին իր ակտիվիստների ձերբակալությունների մասին:

Ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 10-ը։ Նրանցից 5-ը ձերբակալվել է վարչական կարգով ՝ 60 օրով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+