Ինտերնետին սահմանափակ հասանելիությունն Իրանում առաջիկա օրերին աստիճանաբար կհանվի: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի հայտարարությանը:
Համաձայն աղբյուրի` սահմանափակումները կհանվեն այն շրջաններում, որտեղ սպառնալիք չկա այն բողոքի ակցիաների կազմակերպման նպատակով օգտագործելու համար:
Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որ շրջաններում կհանվեն սահմանափակումները, սակայն նշել է, որ այդ պայմաններում, բնականաբար, բարդացել է մի շարք կազմակերպությունների աշխատանքը:
«Իրանական կառավարության գործունեությունը միտված է այդ խնդրի լուծմանը»,-եզրափակել է Ալի Ռաբին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







