Թուրքական հատուկ ծառայությունները Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Մենք սիրիական Ազազում բռնել ենք ԻՊ գլխավոր ահաբեկիչներից մեկին՝ Ջիհադ ադ- Դին ալ- Նասիր Ուբեյդե անունով։ Նա խմբավորման բարձրագույն ղեկավարներից է ՝ Յուսուֆ Հուդա մականունով», — նախարարի խոսքը մեջբերում է թուրքական Hurriyet պարբերականը ։
Հաղորդվում է, որ ձերբակալվածը 20 ահաբեկչական գործողությունների կազմակերպիչն էր, այդ թվում ՝ Ռուսաստանում և Համբուրգում:
Թուրքիայի ՆԳ նախարարի խոսքով՝ գրոհայինը ռումբեր էր պատրաստում, զբաղվում էր մահապարտների հավաքագրմամբ և ցանցի ստեղծմամբ, թունավոր նյութերի օգնությամբ հարձակումներ և սպանություններ էր իրականացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







