Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից օրերս հիմնադրված «Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրել են կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողվների անդամներին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է ընտրվել Դավութօղլուն։ Տեղի են ունեցել նաև կուսակցության գործադիր խորհրդի 60 անդամների ընտրություններ, որոնցից մեկը հայազգի թուրք լրագրող Էթյեն Մահչուփյանն է ։Երկար ժամանակ նա զբաղեցնում էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել
Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել, կան վիրավորներ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տուժել է առնվազն...